Դեղաբույսեր
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
Դժնիկավորների ընտանիքի տերեւաթափ ծառ է, երբեմն աճում է որպես թուփ: Ճյուղերի անկյունավոր բեկվածքներում աճում են 2-ական սուր, ամուր, մինչեւ 3 սմ երկարությամբ փշեր: Տերեւները կաշվեկերպ են, փայլուն, մուգ կանաչավուն, երկարավուն, մանր ատամնաեզր, գրեթե նստադիր: Ծաղիկներն աստղաձեւ են՝ 3-4մմ տրամագծով խիտ ծաղկափթթություններում: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղներն օվալաձեւ, գնդաձեւ կամ տանձանման են, զմուռսակարմրավուն կամ մուգ դարչնագույն, փայլուն: Պտղաբերում է սեպտեմբեր-հոկտեմբերին՝ կախված կլիմայական պայմաններից: Հայրենիքը ստույգ հայտնի չէ, տարածված է Միջերկրական ծովի ափերին, Փոքր Ասիայից մինչեւ Ճապոնիա:
ՀՀ բնական պայմաններում հանդիպում է հյուսիսարեւելյան ու կենտրոնական մարզերում, Վայքում, ստորին լեռնային գոտում՝ մինչեւ 1000 մ բարձրության վրա, չոր, քարքարոտ թեքություններում (Լ.Վ. Հարությունյան, «Քո շրջապատի ծառերը»,1983):
Ունաբին բազմանում է սերմերով, արմատային մացառներով եւ անդալիսով: Մշակվում է որպես պտղատու տեսակ: Համեղ ու սննդարար պտուղները, դրանց կորիզը եւ ծառի տերեւներն ունեն բազմաթիվ բուժիչ հատկություններ:
ՋՂԱՑՆՑՈւՄ
2011թ. Մ. Պահուջան ուսումնասիրել է սպիրտային մզվածքի ազդեցությունն առնետների վրա, էպիլեպտիկ նոպայի դեպքում (Epilepsy Behav.): Պարզվել է, որ ունաբից ստացված պատրաստուկի 1գ/1կգ (մարմնի զանգված) չափաբաժինը հավասարազոր է 300մգ/կգ վալպրոատին:
ԿՈԳՆԻՏԻՎ ՖՈւՆԿՑԻԱ
2011թ. Ի. Հվանգը պարզել է, որ ունաբի մեթանոլային մզվածքը նպաստում է նեյրոնների թվի ավելացմանն ուղեղի գալարների ոլորների դենդրիտներում (J. Med Food): Միաժամանակ աճել է դենդրիտների թիվը: Կարեւոր է իմանալ, որ դենդրիտների քանակը նվազում է տարիքի հետ:
ՆԵՅՐՈՊԱՇՏՊԱՆԻՉ ՀԱՏԿՈւԹՅՈւՆ
Այլ ուսումնասիրողներ՝Քու Յու (J. Med Food, 2011), Չ. Շու (Acta Pharmacol Sin, 2001), Ջ. Փարք (J. Ethmopharmacol, 2004) հետազոտել են մեթանոլային մզվածքի ազդեցությունը իշեմիայի դեպքում: Պարզվել է, որ ունաբի պատրաստուկը պաշտպանում է նեյրոնները: Հավանաբար առավել ակտիվ է բույսին բնորոշ եռատերպեն յույուբոզիդ A-ն, որը կանխարգելում է կալցիումի անցումը գլուտամիներգիկ նեյրոնի մեջ:
ՔՆԱԲԵՐ ՀԱՏԿՈւԹՅՈւՆ
Չինական ավանդական բժշկության ցանկում ունաբին անվանվում է Սուան Ցզաո Ժեն ու լայնորեն կիրառվում է անքնության պատճառները վերացնելու համար: Սերմի սպիրտային մզվածքը չի նվազեցնում նիրհի վիճակի շրջանը, սակայն երկարացնում է քնի ժամանակը: 2007թ,-ին Ջ. Ջիանգը հրապարակել է տեղեկատվություն (Nat Prod Res), որ ունաբիում պարունակվող փրփրանյութերն ուժեղացնում են քնաբեր դեղորայքի ազդեցությունը: Կարեւոր է իմանալ: Առողջության համար վտանգավոր քնաբեր դեղորայք ֆենոբարբիտալի կիրառման պարագայում ունաբին արդեն ունեցել է վճռորոշ ազդեցություն: Դեղորայքը դրական ազդեցություն է ունեցել փորձարկման ենթարկված հիվանդների 20%-ի վրա, այնինչ ունաբի փրփրանյութերը՝ 90%, իսկ ֆլավոնները՝ 70%-ի վրա: Ապացուցված է, որ ունաբի ֆլավոնները խթանում են տրիպտոֆան-5 հիդրոտրիպտոֆան–սերոտոնին-մելատոնին փոխակերպման բնականոն ընթացքը: Մելատոնինը երբեմն անվանում են «քնի հորմոն», այն առկա է նաեւ կենդանիների օրգանիզմում ու բույսերում:
ՓՈՐԿԱՊՈւԹՅՈւՆ
Չինական բժշկությունն օգտագործում է ունաբի պտղի եփուկը. 50գ պտուղը եփում են 500մլ ջրի մեջ: Ջ. Գրայդերը (Am. J. Physiol., 2007) ու Տ. Նաֆտալը (Digestion, 2008) կարծում են, որ ունաբիում պարունակվող ածխաջրերն ակտիվացնում են աղիների պերիստալտիկան ու կղանքի հեռացումը օրգանիզմից: Քրոնիկ փորկապությամբ տառապող հիվանդների 84%-ի կյանքի որակը զգալիորեն աճել է:
ԱԹԵՐՈՍԿԼԵՐՈԶ
Պտղում ու սերմում պարունակվող օլեանոլի, պոմոլի ու պոմոնի թթուները կանխարգելում են փրփրանման ցանցի առաջացումը երակների պատի վրա ու պահպանում մակրոֆագերը (իմունային բջիջներ են): Նման կերպ է ազդում նաեւ ռազիանի (հոռոմ սամիթի) պտուղը: Այս մթերքներն ունեն ճարպերն այրող ազդեցություն:
ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ ԱԶԴԵՑՈւԹՅՈւՆ
Ունաբի սերմից ստացված եթերային յուղի (1-10%) մզվածքը բուժում է մաշկի բորբոքումները: Նույնքան ազդեցիկ է, որքան 1%-անոց հիդրոկորտիզոնը: Եթերային յուղի 1-10%-ը՝ լոսյոնի մեջ, նպաստում է մազերի աճին (J. Yoon. Food Chen Toxicol, 2000): Սպիրտային (42%-անոց) մզվածքի՝ 100, 200 ու 400 մգ/կգ չափաքանակները կիրառվել են փորձարկման ենթարկված առնետների ոտնաթաթերի այտուցի ու գրանուլեմայի բուժման համար (R.Coyal et al. J. Nat Med, 2011): Ունաբին արագացնում է բուժման ընթացքը:
ՈՉ ՍՊԵՑԻՖԻԿ ԻՄՈւՆԻՏԵՏ
Վերլուծական հոդվածի հեղինակը չի նշում տվյալ հետազոտության սկզբնաղբյուրը: Թիմուսի ու գրգռվածության ինդեքսների չափման միջոցով պարզվել է. ունաբիից առանձնացված բարդ շաքարները կարող են համագործակցել իմունային համակարգի հետ: Լաբորատոր պայմաններում փորձարկման ենթարկված մկների մոտ արձանագրվել է սպլենոցիտների ու մակրոֆագների թվաքանակի աճ: Պետք է կարեւորել մանոզա բարդ շաքարի դերը, որի քանակությունն ունաբիում՝ 46-134մգ /100գ համատեղելի է գետնախնձորի հետ՝ 100մգ /100գ (տե՛ս, Ջ. ՍԱՀԱԿՅԱՆ, «Գետնախնձորի բուժիչ հատկությունները դեռեւս բացահայտված չեն», Med.Practic):
ՈւՆԱԲԻ ՈՒ ԿԱՆԱՉ ԹԵՅԻ ՓՈԽԱԶԴԵՑՈւԹՅՈւՆԸ
Կանաչ թեյի կատեխիններն ուժեղացնում են ունաբիի ցիտոտոքսիկ ազդեցությունը: Ունաբին նվազեցրել է լյարդի կարցինոմայի HepG2 բջիջների կենսունակությունը մինչեւ 80%, իսկ կանաչ թեյի հետ համատեղ՝ 60%: Երկու դեպքում էլ չի նկատվել առողջ բջիջների նվազում:
HKBM՝ ԻՄՈւՆԱԽԹԱՆԻՉ ՄԻՋՈՑ
Չինական ավանդական բժշկությունն օգտագործում է որպես իմունախթանիչ հետեւյալ բույսերի խառնուրդը՝ ունաբիի պտուղ, սոյա, մարդարմատ սովորական, կիտրոնաթուփ չինական (5համ ունեցող հատապտուղ), ալոճենու պտուղ: Հետազոտությունը հաստատել է խառնուրդի իմունախթանիչ ազդեցությունը (M.Gupta et al. Phytother Res, 2006):
ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉ ԱԶԴԵՑՈւԹՅՈւՆ
Ունաբին կիրառվում է որպես հղիությունը կանխարգելող միջոց: Ըստ նախնական տվյալների, բույսից առանձնացված ֆենոլների ու պոլիֆենոլների մզվածքը կարող է կիրառվել որպես ազդեցիկ հակաբեղմնավորիչ միջոց: Ունաբիի մեջ պարունակվող ցինկը՝ 1.38 մգ/100գ ի զորու չէ շրջափակել ձվարանի զանգվածի նվազումն ու էսթրոգենների փոխանակման բնականոն ընթացքի ճնշումը, որն առաջացնում է վերոգրյալ մզվածքը:
ԴԵՂԱՏՈՄՍԵՐ
Ունաբենու բոլոր մասերը կիրառվում են ժողովրդական բժշկության մեջ: Տերեւի, պտղի, կորիզի քիմիական բաղադրությունը բավականաչափ լավ է ուսումնասիրվել՝ հատկապես վերջին տարիներին (2001-2011): Տերեւները պարունակում են զգալի քանակությամբ ռուտին (կվերցետին-3-0-ռուտինոզիդ)՝ 1578-3274մգ/100գ: Հետաքրքիր է իմանալ, որ տերեւը ծամելիս մարդը չի ընկալում քաղցր ու դառը համերը: Տերեւն ունի խորխաբեր ազդեցություն, կարգավորում է զարկերակային ճնշումը, խոլեսթերինի մակարդակը, սրտի ռիթմերը:
Եփուկ. -2 թ.գ. չոր տերեւը 1 ժամ թրմեք 200մլ եռջրում, քամեք: Խմեք 60-ական մլ՝ օրը 3 անգամ:
Քսուք. -Ունաբի թարմ տերեւներն աղացեք, լցրեք ձիթապտղի յուղի մեջ (1:5), խառնեք, 5 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա, 10 օր թրմեք մութ տեղում, քամեք: Նախատեսված է արտաքին օգտագործման համար՝ սեպսիսի (նեխավարակման), թարախային վերքերի պարագայում:
Ունաբի պտուղը պարունակում է ճարպաթթուներ. ձիթապտղի՝ 40-165մգ, օլեինի՝ 0.8-5մգ, լինոլինի՝ 0.6-2.8գ արախիդոնի՝ 10-90մգ: Ինսուլինի ազդեցությունն ուժեղացնող ուրսոլաթթու եւ այլ: Պարունակում է իմունային համակարգն ամրացնող գլուտաթիոն բարդ ամինաթթվի կազմավորման համար անհրաժեշտ սելեն՝ 24.2մկգ (սահմանված 1օրվա չափաբաժինը՝ 20-70մկգ է), երկաթ՝ 3.8մգ (10-20մգ), ցինկ՝ 1.38մգ (15-25մգ) այլ միկրո- ու մակրո- տարրեր: Յուրահատուկ է ֆլավոնների ու պոլիֆենոլների կոմպլեքսը՝ ապիգենին, պուէրարին, սպինոզին, ռուտին, օրգանական թթուներ՝ պրոտոկատեխինի, գալլի, կոֆեինի, քլորոգենի, նաեւ վիտամիններ, տանին, կումարին, դաբաղանյութ, օսլա, ամինաթթուներ եւ այլն:
Ունաբի պտղի եփուկն օգտակար է սակավարյունության, գլխապտույտի, չոր հազի, լուծի, անուժականության, հիպոտոնիայի դեպքում, կարգավորում է խոլեսթերինի մակարդակն արյան մեջ:
Եփուկ. ունաբի 150 գ թարմ պտուղը 20 րոպե եփեք 500մլ ջրում, 1 ժամ թրմեք, քամեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 5 անգամ, անկախ ուտելուց:
Հիպերտոնիկ հիվանդություն. կերեք 50-ական գ թարմ պտուղ՝ օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո: Շարունակեք 1 ամիս, կրկնեք 7 օրից:
Անուժականություն, հիպոտոնիա. կերեք 10-ական գ թարմ պտուղ ՝օրը 5 անգամ, որպես կենսունակությունը խթանող միջոց:
Կորեացի գիտնական Շ. Չոյը ուսումնասիրել է իր հայրենիքում աճող ունաբի տարբեր տեսակների պտղամսում ու կորիզում պարունակվող նյութերն ու դրանց հակաօքսիդանտ ակտիվությունը (J. Agric Food Chem., 2011): Պարզվել է, որ կորիզի մեջ ֆլավոններն ավելի շատ են, իսկ ամինաթթուների պարունակությունը կորիզում ու պտղամսում փոփոխական է:
Ոգեթուրմ. ունաբիի 100գ մանրացրած կորիզները 10 րոպե եփեք 500մլ ջրի մեջ, անջատեք կրակը, անմիջապես ավելացրեք 200մլ 96%-անոց սպիրտ, 8 ժամ թրմեք մութ տեղում, քամեք: Խմեք 1-ական ճ.գ.՝ օրը 4 անգամ: Խորհուրդ է տրվում նեւրասթենիայի, տախիկարդիայի, հիսթերիայի, գլխապտույտի, անքնության դեպքում:
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն